Նախագահը ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը
                        Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

