Հայաստանում զորահավաք կա՞, թե՞ ոչ, ինչո՞ւ են շատերը զինկոմիսարիատից զանգեր ստանում
Վերջին օրերին բնակչության շրջանում շատ են զորահավաքի մասին թյուր կարծիքները, ինչը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիներից շատերը բնակության վայրերի զինկոմիսարիատից զանգեր են ստանում:
Հետեւաբար, ոմանց մոտ թյուր կարծիք կա, թե զորահավաք է սկսել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զորահավաք չկա՝ պարզապես հաշվառում է իրականացվում:
Ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարվում է Սահմանադրության համապատասխան հոդվածի նորմերով` Հանրապետության նախագահի կողմից:


