1586 դիտում
22:03 05-05-2016
Նպաստավոր պայմաններ կստեղծվեն` Վաղարշապատի բժշկական հաստատությունների գործունեության համար
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ:
Ելնելով օպտիմալացման հիմնական սկզբունքներից, ինչպես նաև բժշկական հաստատությունների գործունեության ցուցանիշների վերլուծությունից, առաջարկվում է «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն միացման ձևով վերակազմակերպել, այն միացնելով «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Այնուհետև, վերակազմակերպված «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն նախատեսվում է վերանվանել «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի: Արդյունքում, հղիներին կմատուցվեն համալիր ծառայություններ` դյուրացնելով բժշկի ընտրության, բժշկական սպասարկման պայմաններին ծանոթանալու գործընթացը:
Վաղարշապատ քաղաքի առողջապահական համակարգի հետագա արդիականացումն իրականացվելու է «պետություն-մասնավոր հատված համագործակցության» շրջանակում: Մասնավոր ներդրողի կողմից իրականացված ներդրումների հաշվին էլ նախատեսվում է կատարել Վաղարշապատի նախկին ծննդատան շենքի արդիականացման աշխատանքները:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հետևել այդ գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
13:10 09-10-2014
Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ
1094 դիտում
15:51 08-10-2015
Առավել նպաստավոր պայմաններ՝ սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման համար
3264 դիտում
22:35 17-03-2016
Մատչելի բնակարաններ ձեռք բերելու ավելի նպաստավոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքների համար
Այս բաժնից
1126 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1429 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ