211652_close_icon
views-count6766 դիտում article-date 21:23 05-05-2016

Այսօր ՀՀ Ռազմական ոստիկանները նշում են վարչության կազմավորման 24 -ամյակը

Մայիսի 5-ին ՀՀ Ռազմական ոստիկանները նշում են վարչության կազմավորման 24 ամյակը: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը կազմավորվել է 1992թ. մայիսի 5-ին` ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով: Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության եւ կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը եւ իրավագիտակցության բարձրացմանը: Այս տարիների ընթացքում նաեւ Ռազմական ոստիկանության իրականացրած աշխատանքի շնորհիվ է, որ բանակում զգալիորեն նվազել է հանցագործությունների թիվը, բարելավվել զինվորական կարգապահությունը: Ռազմական ոստիկանությունը` որպես առանձին զորամիավորում, մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորմանը: Դրա վկայությունն է ապրիլյան գործողությունների օրերին ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ դիրքապահ զինվորների կողքին լինելը:նները նշում են վարչության կազմավորման 24 ամյակը:

Նմանատիպ նյութեր