211652_close_icon
views-count3223 դիտում article-date 18:55 05-05-2016

Հարկադիր կատարման ծառայությունը նշում է կազմավորման 18-ամյակը

Հայաստանում մայիսի 5-ը նշվում է որպես հարկադիր կատարողի օր։ Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նա մասնավորապես նշել է, որ այդ 18 տարիների ընթացքում Ծառայությունը անցել է բարդ և պատասխանատու ճանապարհ, ունեցել մի շարք դժվարություններ և խոչընդոտներ, բայց և համակարգված թիմային աշխատանքի րդյունքում հաղթահարել է դրանք, հաղթահարել պատվով և հասել հաջողությունների և ձեռքբերումների։ Անդրադառնալով բարեփոխումների գործընթացին՝ Արմեն Հարությունյանը ընդգծել է, որ բարեփոխումները շարունակելու են միտված լինել անձի, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով ծառայության գործունեության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ներմուծելուն, ծառայության գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացման համար նոր օրենսդրական նախադրյալներ ստեղծելուն։ Խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողություն։ Շնորհավորելով Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը մաղթել է ուժ ու կորով, եռանդ ու ոգևորություն, որ վստահաբար և անշեղ կատարեն ծառայողական պարտականությունները իրենց տված երդմանը համապատասխան։

Նմանատիպ նյութեր