Հերոսների ընտանիքներին աջակցել ցանկացողները կարող են հետևել «Քառօրյա պատերազմ» նախաձեռնության աշխատանքներին
«Քառօրյա պատերազմ» անունը կրող, ադրբեջանցիների հետ ունենցած պայքարում հայ ազգը կորցրեց բազմաթիվ քաջերի, ովքեր մինչև իրենց վերջին շունչը պայքարում էին հայերինիքի սահմանները պաշտպանելու համար:
Պատմության մեջ շատ անուններ մնացին, որոնք դեռ երկար կհիշվեն, որոնք մոռանալու իրավունք չունենք: Նահատակված զինվորները հերոսներ են, ովքեր միշտ կհիշվեն իրենց խիզախությամբ և հայրենասիրությամբ:
«Քառօրյա պատերազմ» խորագիրը կրող երիտասարդական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պատմել աշխարհին մերօրյա հերոսների մասին փոքրիկ պատմություններ, որոնց միջոցով բոլորը կճանաչեն նրանց որպես անհատ և որպես հերոս:
Այս նախաձեռնության միջոցով բոլոր նրանք ովքեր կցանկաան աջակցել հերոսների ընտանիքներին կարող են հետևել նախաձեռնության աշխատանքներին, տեղեկանալով ընտանիքների և նրանց հաշվեհամարների մասին:
Նախաձեռնության առաջին հերոսը Բագրատ Ալեքսանյանն է: Նշենք, որ հաշվեհամարը պատկանում է Բագրատի հոր` Արթուր Էդիկի Ալեքսանյանին:
Բագրատ Արթուրի Ալեքսանյանը ծնվել է 1995 թ. Երևանում: 2010 թ. ավարտել է թիվ 84 միջնակարգ դպրոցը : Նույն թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանաի հենակետային վարժարանը: 2011թ ընդունվել է հայ-հունական պետական քոլեջը, որն ավարտել է 2013թ. : 2014 թ. Զորակոչվել է հայկական բանակ: 2016 թ. Ապրիլի 2-ին ադրբեջանի կողմից սանձարձակված ագրեսիայի դեմ մարտնչելով զոհվել է Ջաբրայելի տարածքում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում:
Բագրատ Ալեքսանյան, մարդ, ով չէր համակերպվել հայրենիքին իր պարտքը տալ չկարողանալու հետ և Մոսկվայից ինքնակամ Հայաստան էր վերադարձել բանակում ծառայելու համար:
«Սկզբում մենք Մոսկվայում էինք ապրում, այնտեղ աշխատում էինք: Երբ եղբորս ծառայելու ժամանակը եկավ նա ասաց, որ վերադառնում է Հայաստան: Ասում էր, եթե ես չծառայեմ էլ ո՞վ պետք ա ծառայի: Վերադարձից հետո նրա ծառայությունը մեկ տարով հետաձգեցին` սրտի երրորդ աստիճանի ճարպակալության պատճառով»,- ասաց Բագրատի եղբայրը` Սամվելը:
Դրանից հետո Բագրատը վերադարձել էր Մոսկվա: Մեկ տարի անց ծառայությունը ևս մեկ ամսով հետաձգելուց հետո որոշում է. եթե պետությունը չի տանում բանակ, ապա ինքը կգնա: Զինվորական շարքային կոչումով ծառայության է անցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության N զորամասում: Մեկ տարվա ծառայությունից հետո նրա եղբայրը նույնպես նույն զորամասում, բաց այլ գումարտակում անցնում է ծառայության: Սամվելը նույնպես «Քառօրյա պատերազմի» մասնակից է: Բագրատն այնպես էր արել, որ նա և իր եղբայրը միայաժամանակ չէին բարձրանում դիրքեր: Դեպքի օրը Բագրատից ոչ ոք տեղեկություն չուներ: Ծնողները հուսահատված գնացել էին Արցախ: Այդտեղ պարզվել էր, որ նրա անունը անհետ կորածների մեջ է: Ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձվել էին տասնութ զինծառայողների սարսափելի խոշտանգված դիերը, որոնց մեջ էր նաև Բագրատի դին:
«Բագրատը շատ երազանքներ ուներ: Բագրատի երազանքները եղբայրն է պատրաստվում իրականացնել և դրանցից մեկը Սամվելի կրթությունն է: Նա պատրաստվում է ուսումը շարունակել և օգնել իր ծնողներին:
Ընկերոջ մահվան վրեժը լուծելու համար ընկերները ոչինչ չեն խնայել:
Հերոսները երբեք չեն մահանում: Նրանք միշտ կենդանի են, քանի որ նրանց բոլորն են հիշում: Բագրատին բոլորը հիշում են որպես` ուրախ և լուսավոր մարդ: Հայ ազգը երբեք չի մոռանա այն սխրանքը, որը նա է կատարել:
հաշվեհամար՝
AMD 16053008908700
USD 16053008908701
EUR 16053008908702
RUB 16053008908703