211652_close_icon
views-count5004 դիտում article-date 20:50 05-05-2016

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 6-7-ը և 10-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: [img]/ups/images/0388555001462463439589583.jpg[/img] [color=#CC0000]Երևանում՝[/color] Մայիսի 6-ին, 7-ին, 10-ին՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: [img]/ups/images/0444132001462463449357532.jpg[/img]

Նմանատիպ նյութեր