211652_close_icon
views-count37683 դիտում article-date 19:31 05-05-2016

Ազերի ապրիլմեկյան վայրագություններից հետո մինչ օրս առաջնագծում է նաեւ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը` իր «Սեւ Հովազ» ջոկատով. այն թշնամու ահ ու սարսափն է, քանի որ վրեժ է խորհրդանշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազերի ապրիլմեկյան վայրագություններից հետո առաջնագիծ է մեկնել եւ մինչ օրս առաջնագծում է նաեւ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: «Սեւ Հովազ» անունը կրող նրա ջոկատը թշնամու ահ ու սարսափն է եղել, թե Արցախյան ազատամարտի տարիներին, թե հիմա: Նրա ջոկատը գտնվում է հարավային հատվածում: Ի դեպ` նրա հետ են Արմավիրի մարզի 20-ից ավելի գյուղապետեր: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչու է իր ջոկատը հենց «Սեւ Հովազ» կոչվում, ասաց. «Սեւը դե վրեժնդրությունն է, իսկ հովազը Կովկասում ամենաճարպիկ կենդանիներից մեկն է համարվում: Ղարաբաղյան պատերազմից հետո ջոկատի մի մասը պայմանագրային զինծառայության անցավ Կրասնոսելսկում, մի մասով էլ հիմա հավաքվել ենք ու եկել այստեղ»: Խոսելով վերջին իրադարձությունների եւ ներկայիս իրավիճակի մասին` նշեց, որ սա Ադրբեջանի համար խայտառակ պարտություն էր եւ հիմնավորեց. «Ադրբեջանը այս պահին էլ հզորանալու տեղ չունի՝ հասել է իր հզորության գագաթնակետին: Եվ իր որդեգրած սկզբունքներին հավատարիմ` գիշերը գաղտագողի հարձակվում է: Նման դեպքերում պատերազմի օրենքով նրանք տասնյակ կիլոմետրեր պետք է ճեղքեին մինչեւ մենք կարողանայինք կասեցնել հարձակումը: Բայց փառք մեր ԶԻՆՎՈՐԻՆ, որ հենց տեղում խեղդել է կասեցումը՝ կարողացել է հակահարված տալ: Մի քանի հարյուր մետր առաջխաղացումը Ադրբեջանի խայտառակությունն է: Մեր զինվորը հերթական անգամ ապացուցեց, որ անպարտելի է: Փառք իրեն»: Ռուստամ Գասպարյանի խոսքով` նույն ադրբեջանցու հետ գործ ունենք` անկախ նրանց քանակից եւ զինվածությունից. «Կատվին ինչքան էլ առյուծի փոստ հագցնես` սիրտը կատվի է»,- համեմատեց Ռուստամ Գասպարյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով օրվա ընթացքում 3 անգամ զանգահարում է, հետաքրքրվում է սահմանով եւ տղաներով եւ թե ինչի կարիք ունեն: «Ինչի կարիք ունենում ենք` վաղ առավոտյան արդեն մեզ մոտ է լինում: Շնորհակալ ենք նաեւ Արմավիրի մարզի գյուղապետերից եւ բնակիչներից, ովքեր պարբերաբար օգնություններ են ուղարկում»,- ասաց Ռուստամ Գասպարյանը եւ ավելացրեց, որ մինչեւ խաղաղության հաստատվելը մնալու են առաջնագծում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր