211652_close_icon
views-count798 դիտում article-date 18:09 05-05-2016

Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը

Մայիսի 5-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկը: Օրենքի ընդունումը պայմանավորված է նաև, ԼՂՀ-ում կիրարկման մեջ դրված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին այն համապատասխանացնելու անհրաժեշտությամբ: «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է կենսաթոշակի իրավունքը որոշելիս, նշանակելիս, կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը վերականգնելիս անձի հաշվառման մասին տեղեկատվությունը հաստատել բնակչության պետական ռեգիստրի տվյալներով: Օրենքը նախատեսում է նաև 2016թ.ի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ԶՈւ զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով: Օրենքի ընդունումով վերացվում է նաև տարիքային և հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհրաժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո, անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին և կենսաթոշակառուի մահվան պատճառով կենսաթոշակի գումարները որպես ժառանգություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները: Այնուհետև տեղի է ունեցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի երդման արարողությունը: Օրակարգային վերջին հարցը ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Նիստի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բոլորին շնորհավորել է Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա առթիվ: «Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը»,-իր ելույթում նշել է խորհրդարանի ղեկավարը : Կից ներկայացնում ենք նաև ԼՂՀ ԱԺ նախագահի ելույթը, ԼՂՀ ՄԻՊ ծրագիրը և երդման խոսքը

Նմանատիպ նյութեր