Թոշակառուները Սոցապից պահանջում են նստարաններ
Հանրապետությունում սկսվել է թոշակների ու նպաստների հատկացման գործընթացը, ինչ պատճառով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը երեկ մի տխուր տեսարանի ականատես եղավ:
Մասնավորապես, երեկ «Հայ փոստի» շենքում մեծ հերթ էր գոյացել և տարեց մարդիկ ստիպված էին մոտ 2 ժամ կանգնած` սպասել իրենց հերթին: Ու այս ընթացքում տնքում էին. մի պապիկ ոտքերը հազիվհազ քարշ տալով` հետուառաջ էր քայլում:
«Բա մեղք չե՞նք, եքա մարդ ենք, ծեր, հիվանդ, թոշակառու, բա հիվանդ մարդը կարա՞ էդքան ոտի վրա կանգնած մնալ»,-բողոքեց տարեց մի կին:
Նրան միացան հերթում սպասող բոլոր ավագ սերնդի ներկայացուցիչները` առաջարկելով Սոցապնախարարությանը փոխանցել, որ փոստային բաժանմունքներում, որտեղ թոշակառուները ստանում են թոշակ, տեղադրվեն նստարաններ: