10087 դիտում
09:26 05-05-2016
Խոպանչիները վաճառում են իրենց գույքը և գումարը կամաց-կամաց փոխանցում Ռուսաստան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մասնավոր տրանսֆերտների վիճակագրության մեջ չափազանց հետաքրքիր միտումներ են նկատվում։ Գնալով կտրուկ աճում են Հայաստանից արտասահման փոխանցվող մասնավոր, ոչ առևտրայրն փոխանցումները՝ մեզ հայտնի մասնավոր տրանսֆերտները։
Օրինակ, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանից արտասահման փոխանցվել է ավելի քան 88 միլիոն դոլար անցած տարվա 79 միլիոն դոլարի դիմաց։ Փաստորեն Հայաստանից արտասահման ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը մեկ տարվա կտրվածքով աճել է ավելի քան 10 տոկոսով։
Եվ ուշագրավ է, որ այդ աճը ստացվել է դեպի Ռուսաստան փոխանցվող գումարների աճի հաշվին։ Եթե անցած տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ էր փոխանցվել 28,6 միլիոն դոլար, ապա այս տարվա երեք ամիսներին արդեն 42.2 միլիոն դոլար, կամ 50 տոկոսով ավելի։ Ըստ որոշ դիտարկումների, նման աճի հիմնական պատճառն այն է. որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները արդեն հասցրել են տանել նաև իրենց ընտանիքները և հիմա Հայաստանում մնացած իրենց գույքը վաճառում են և գումարը կամաց-կամաց փոխանցում Ռուսաստան։ Ինչ վերաբերում է ՀՀ ուղարկվող տրանսֆերտների զուտ ներհոսքին, ապա այն շարունակում է նվազել։ ԿԲ-ի հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում զուտ ներհոսքը կազմել է 45.3 միլիոն դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4888 դիտում
09:19 25-02-2017
Վարդան Այվազյանի թիմակիցները կամաց-կամաց նոսրանում են. «Ժամանակ»
12187 դիտում
10:07 30-09-2017
ՀՀԿ-ն կամաց-կամաց բացում է քարտերը․ ինչ պաշտոնի է հավակնում Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»