211652_close_icon
views-count6559 դիտում article-date 23:35 05-05-2016

Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել

1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։ Այդ ժամանակ Շանելը աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ։ 1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա։ Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։

Նմանատիպ նյութեր