211652_close_icon
views-count5806 դիտում article-date 17:44 26-01-2015

Կոկո Շանելի լավագույն ցիտատները. ֆոտոշարք

Կոկո Շանելը հայտնի էր ոչ միայն աքսեսուարների եւ օծանելիքի սեփական հավաքածուներով, այլեւ կյանքի եւ նորաձեւության մասին հետաքրքիր կարգախոսներով: -Անփոխարինելի լինելու համար պետք է լինել տարբեր: -Բնությունը տալիս է դեմք, որը դուք ունենում եք 20 տարեկանում: Կյանքը ձեւավորում է այդ դեմքը, որն ունենում եք 30 տարեկանում: Իսկ ահա 50 տարեկանում Դուք ստանում եք այն դեմքը, որին արժանի եք: -Նորաձեւությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն: -Մի անգամ մի երիտասարդ կին ինձ հարցրեց, թե մարմնի որ մասերին է պետք օծանելիք ցանել: Պատասխանեցի՝ այն մասերին, որոնք կցանկանայիք, որ համբուրեր տղամարդը: -Գեղեցկության մասին մտածելուց պետք է սկսել սրտից եւ հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի: -Չեմ հասկանում, թե ինչպես կարող է կինը տանից դուրս գալ առանց իրեն կարգի բերելու: Գուցե այդ օրը Դուք հանդիպեք ձեր ճակատագրին: Հետեւաբար, պետք է հնարավորինս իդեալական լինել: -Շահրեզադեի պես հագնվելը հեշտ է, իսկ ահա փոքրիկ սեւ զգեստ ընտրելը՝ չափազանց դժվար: -Եթե մարդը բոլոր կանանց մասին վատ է խոսում, ուրեմն «վառված» է նրանցից մեկի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր