211652_close_icon
views-count45204 դիտում article-date 23:23 04-05-2016

Հայն ուժեղ է և ցավն ու տառապանքն էլ կրում է արժանապատվությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախյան հերոսամարտում, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում գյումրեցի մարտիկները՝ զինվոր, թե հրամանատար, իրենց անունը փառքով պսակեցին: Տեսանյութը նվիրվում է շիրակցի այն քաջարի մարտիկներին, ովքեր դարձան հավերժի ճամփորդ` անմահանալով իրենց գործով ու սխրանքով: Զոհված զինծառայողների հարազատներին վշտակցելու և զորակցություն հայտնելու նպատակով էլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Շիրակի մարզ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` տիկին Ռուզաննա Խաչատրյանը: Տեսանյութում առանձնակի հիացմունքի է արժանի որդի կորցրած ծնողների հերոսական պահվածքը, ինչը, անշուշտ, հույսի և լույսի անսպառ աղբյուր է գալիք հաղթանակների համար: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» հերոսների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար իր խորին երախտագիտությունն է հայտնում Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակիցներ Հրաչյա Միսակի Պողոսյանին, Սարգիս Գևորգի Պողոսյանին, Յուրի Ռաշիդի Արոյանին, Հայկ Մարսելի Չիլինգարյանին, Արֆենյա Նիկոլայի Տեր-Մինասովային, Արմեն Պայքարի Կարապետյանին, Արսեն Մանվելի Մովսիսյանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր