Instagram-ը 10 հազար դոլարով պարգևատևել է 10-ամյա դեռահաս հաքերին
Instagram-ը 10 հազար դոլարի չափով դրամական պարգևատրում է իրականացրել` 10-ամյա դեռահաս «սպիտակ հաքերին» խրախուսելով վերջինիս հետազոտության համար Instagram-ում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ֆինլանդիայում բնակվող դպրոցականը ստացել է գումարը` Instagram-ի խոցելիությունը հայտնաբերելու համար:
Գումարը հատկացրել է Facebook ընկերությունը:
Նշենք, որ 10-ամյա դպրոցականը ամենաերիտասարդ «սպիտակ հաքերներից» է, ով մասնակցում է Instagram-ի խոցելիությունը բացահայտելու նպատակով ստեղծված ծրագրի շրջանակում: