Հայաստանի որոշ շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 6-8-ը շրջանների մեծ մասում, 5-ին հյուսիսային շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
[img]/ups/images/0804996001462344421657511.jpg[/img]
Երևանում մայիսի 4-ին, 6-8-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: Մայիսի 5-ին‵ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
[img]/ups/images/0553587001462344432487370.jpg[/img]