56967 դիտում
10:16 04-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում թիվ 46 մարդատար ավտոբուսի «շումախերական» վթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած թիվ 46 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի և Mercedes ML-ի բախումից, որով երևում է՝ ինչպես է ավտոբուսի վարորդը հարվածում կայանված Mercedes-ին, Mercedes-ն էլ առաջ ընթանալով՝ բախվում է կայանված Volkswagen-ին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84140/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկում անվարույթ նյութեր էին նախապատրաստվում ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 66ա շենքի մոտ բախվել էին 38-ամյա Ալիկ Ղազարյանի վարած Hyundai մակնիշի 1193 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, 50-ամյա Կարեն Տոնոյանի վարած Mercedes ML մակնիշի Օ 095 HT 777 համարանիշի և 23-ամյա Ռուբեն Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 41 RM 400 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
70631 դիտում
20:27 21-01-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` «Ջրաշխարհ»-ի սեփականատիրոջ 21-ամյա որդու կողմից Երևանում տեղի ունեցած «շումախերական» վթարից