Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Չեխիա
                        Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին կմեկնի Չեխիա։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը Պրահայում կմասնակցի Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

