211652_close_icon
views-count6225 դիտում article-date 20:02 03-05-2016

Երևանում բախվել են BMW-ները, որոնցից մեկն էլ հարվածել է «Ֆլեշ» բենզալցակայանի պատին. կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 1-ին Երևանում տեղի ուեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Ա. Խաչատրյան և Կալենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 28-ամյա Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 34 ՍN 002 համարանիշի և Երևան քաղաքիի Հ. Էմինի փողոցի բնակիչ, 50-ամյա Էմմանուիլ Մուրադյանի վարած BMW մակնիշի 92 ՏՏ 222 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Է. Մուրադյանը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից և բախվել խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի պատին, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր