211652_close_icon
views-count2057 դիտում article-date 19:20 03-05-2016

Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

Մայիսի 3-ին, ժամը 15.10-ից մինչև 15.52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքից Լոռու մարզի Վարդաբլուր, Կուրթան, Գարգառ, Գյուլագարակ, Ծաթեր և Կողես գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1333 կրակոց: Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր