2737 դիտում
16:48 03-05-2016
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հատկանշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի, ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի կառուցողական ու հաջողված:
«Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու դեսպանատան աշխատանքներին: Նաև հաշվի առնելով, որ ավարտում եք մեր երկրում Ձեր դիվանագիտական առաքելությունը, ուզում եմ վստահեցնել, պարոն դեսպան, որ Երևանի հյուրընկալ դռները միշտ բաց կլինեն Ձեզ համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա առաքելության գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և դեսպանատանն աջակցելու պատրաստակամության համար` Սուրեշ Բաբուն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Երևանի զարգացման ներկայիս տեմպերը հաշվի առնելով՝ հայ-հնդկական բարեկամության շրջանակում երկու երկրների մայրաքաղաքների միջև ևս կձևավորվի փոխշահավետ համագործակցություն, ինչին, անշուշտ, իր նպաստը կբերի նաև նոր դեսպանը:
«Պարոն քաղաքապետ, անցած երեք տարիների ընթացքում, որ պատիվ եմ ունեցել լինելու Հայաստանում մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպանը, Հնդկաստանից տասնյակ պատվիրակություններ են այցելել Երևան ու, վստահեցնում եմ Ձեզ, որ անխտիր բոլորը հաճելիորեն տպավորված են եղել Երևանի գեղեցկությամբ, մաքրությամբ և հարմարավետությամբ: Այսօր, օգտվելով առիթից, ուզում եմ նաև իմ հիացմունքը փոխանցել Ձեզ՝ Երևանն այդպիսին դարձնելու շնորհակալ աշխատանքի համար, ինչը, համոզված եղեք, այն կարևոր բաղադրիչներից մեկն է, որ մեծապես կնպաստի նաև երկու երկրների մայրաքաղաքների միջև արդյունավետ փոխգործակցություն ձևավորելու համար»,- ընդգծել է Սուրեշ Բաբուն:
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
16:34 08-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
915 դիտում
20:10 18-09-2014
Քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր