1734 դիտում
16:57 03-05-2016
Ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ. քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվութան մասին, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:
Հիշեցնենք, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց 10 շենքի մոտից ոստիկանության ծառայողներն իրեն և ընկերուհուն՝ Սուսաննա Ս.-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու համար հարկադրաբար նստեցրել են պարեկային ավտոմեքենան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկան Գագիկ Ա.-ն հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Մասնավորապես՝ Լուսիկ Կ.-ն, որպես տուժող լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Գագիկ Ա.-ն իրականում իրեն չի հարվածել և մարմնական վնասվածքներ չի պատճառել: Ավելին՝ դեպքի օրը, մինչև ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելը, ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոստիկանության հիշյալ բաժնում գտնվելու ժամանակ շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, իսկ ձեռքի շրջանում մարմնական վնասվածքները ստացել է բերման ենթարկվելիս` ոստիկանին չենթարկվելու պատճառով վերջինիս կողմից իրավաչափ հարկադրանք կիրառելու արդյունքում:
Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Լուսիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
915 դիտում
15:09 24-05-2016
ՀՔԾ. ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ
819 դիտում
14:11 11-03-2016
Ոստիկանն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ
1265 դիտում
17:13 31-08-2015
Ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության մեջ. ՀՔԾ
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար