2192 դիտում
22:28 02-05-2016
Հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ «Վերնիսաժում» իրականացվող առևտրի կանոնակարգման վերաբերյալ
Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է 12 վարչական
շրջանների, քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների հետ քննարկել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
«Տարածքի բարեկարգման և արդիականացման աշխատանքներին զուգահեռ պետք է հստակ կանոնակարգենք նաև այդ տարածքում առևտրի կազմակերպման հարցը: Բոլոր ուղղություններով պետք է կայացնենք հստակ որոշումներ, որպեսզի հետագայում վարձակալին ներկայացնենք մեր մոտեցումներն ու պահանջենք դրանց կատարումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալին զուգահեռ իրականացնել նաև նստարանների ու աղբամանների թարմացման աշխատանքներ:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետը մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև Առաջին Հանրապետության տոներին նվիրված միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
4310 դիտում
17:50 25-04-2017
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
1726 դիտում
19:17 10-05-2016
«Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման վերաբերյալ կնախապատրաստվի ավագանու որոշման նախագիծ
Այս բաժնից
814 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
607 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1333 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են