ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տղա թոռնիկ է ունեցել
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տղա թոռնիկ է ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փեսան` ԱԺ պատգամավոր, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը՝ տեղադրելով որդու հետ լուսանկարը:
Նշենք, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան է, Ա. Գևորգյանը ևս երկու դուստր ունի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Ա. Գևորգյանին և նրա կնոջը՝ Աննա Գասպարյանին, երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին էլ մաղթում է քաջ առողջություն, անհոգ մանկություն և պայծառ ապագա: