6371 դիտում
20:08 02-05-2016
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսին
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.60C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9C: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում ` +17...+18C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8...+10C , բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10C բարձր:
Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8...-10C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35...+38C (Արմավիր, Մեղրի):
Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22C:
Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:
Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:
Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:
Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է` 52-55%:
Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը,արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...9C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31...33C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4...6C, առավելագույնը՝ 29...30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-50մմ):
[b]
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9..12C, որը որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...-5C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 22...25C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -1...+2C, առավելագույնը՝ 19...24C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 75-100մմ):
[b]
Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին : Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -1...+3C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25...23C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0...-2C, առավելագույնը՝ 23...26C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 95-130մմ):
[b]Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13..16C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1...6C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 27...33C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2...5C, առավելագույնը՝ 25...260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 97-107մմ):
[b]
Վայոց Ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 18...19C, լեռնային շրջաններում` 10...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 4...8C, լեռնային շրջաններում՝ 0...-4C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30...33C, լեռնային շրջաններում՝ 20...25C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 3...4C, լեռնային շրջաններում՝ -1...-2C, առավելագույնը հովտային շրջաններում 28...30C, լեռնային շրջաններում՝ 18...19C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում՝ 95մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17...20C, լեռնային շրջաններում` 11...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 4...7C, լեռնային շրջաններում՝ 0...+3C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31...5C, լեռնային շրջաններում՝ 22...27C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4...7C, լեռնային շրջաններում՝-1...+1C, առավելագույնը հովտային շրջաններում 29...33C, լեռնային շրջաններում՝ 24...26C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, լեռնային շրջաններում՝ 69-112մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...7C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32...34C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4...6C, առավելագույնը՝ 29...30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 45-60մմ):
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
17428 դիտում
20:25 03-05-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիսին. ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
1702 դիտում
13:43 24-06-2021
2021 թ. մայիսին ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թ. մայիսին. Փաշինյան
456 դիտում
10:01 09-04-2020
Ծանր հարված՝ քաղավիացիային. ինչ է սպասվում մայիսին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
586 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1300 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1147 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը