Փրկարարները բացել են փակ դռները
Մայիսի 1-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 75ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 1-ին, ժամը 08.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են լոգարանի դուռը: