Աշխարհում ամեն տարի ալկոհոլից մահանում է շուրջ 2 մլն մարդ. ԱՀԿ
Երկիր մոլորակի բնակչության մահացության 4% «մեղավորությունը» բաժին է ընկնում ալկոհոլին: Ամեն տարի նրա ալկոհոլն ավելի շատ մարդու է սպանում, քան ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը և բռնությունը: Նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Բժիշկները ալկոյոլի գլոբալ չարաշահումը կապում են Աֆրիկայի, Ասիայի և Հնդկաստանի բնակչության եկամտի, ինչպես նաև շատ զարգացած երկրներում խրոնիկ դարձող ալկոհոլիզմի մեծածման հետ:
Կազմակերպությունը նաև նշում է, որ չնայած խնդրի մեծածմանը, զարգացած պետությունների կառավարությունները չափազանց ուշադրություն տեղ են հատկացնում այդ խնդրին: Ամենախոցելի խումբ են համարվում 15-59 տարեկաննները:
ԱՊՀ-ում յուրաքանչյուր 5-րդ մահը ալկոհոլիզմի հետ են կապում, իսկ առավել քիչ ենգործածում ոգելից խմիչքները Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական երկրներում և Հարավային Ասիայում: