211652_close_icon
views-count4881 դիտում article-date 21:24 19-09-2019

Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին է մահանում. ԱՀԿ

Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին Է մահանում: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված զեկույցում։ Զեկույցը նվիրված է մանկական մահացությանը։ «Կանայք և նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ ու դրանից անմիջապես հետո: Գնահատումների համաձայն, մահանում է 2,8 մլն հղի կին ու նորածին, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ՝ 1 հոգի, հիմնականում այնպիսի պատճառներով, որոնք կարելի է կանխել»,-ասված է հետազոտության մեջ: Զկույցում նաև նշվում է ավագ տարիքի երեխաների՝ ռիսկային խմբում լինելու մասին: Այսպես, 2018 թվականին աշխարհում զոհվել է մինչև 15 տարեկան 6,2 մլն երեխա, նրանցից մոտ 5,3 միլիոնի մահը տեղի է ունեցել երեխայի կյանքի առաջին 5 տարում: Իսկ 2017 թվականին հղիության և ծննդաբերության ընթացքում մահացել է ավելի քան 290 հազար կին: Միևնույն ժամանակ ԱՀԿ-ում նշում են, որ 2000 թվականից մանկական մահացությունը կրճատվել է կիսով չափ, իսկ մայրերի մահացությունը՝ 1/3-ով։:

Նմանատիպ նյութեր