3426 դիտում
10:41 01-05-2016
ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին քայլեր ձեռնարկել Ասադի կողմից հրադադարի խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգված է Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակով, հաղորդում է Ria Novosti-ն:
Այդ կապակցությամբ նա հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Սիրիայում հատուկ հանձնակատար Ստաֆֆան դե Միստուրայի և սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցով գերագույն հանձնաժողովի ղեկավար Ռիադ Խիջաբի հետ:
Քերրին նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը Հալեպում շարունակում են սրել հակամարտությունը՝ հետևելով խաղաղ բնակիչներին և հրադադարի մասնակիցներին և կոչ է արել Մոսկվային քայլեր ձեռնարկել, որպեսզի Ասադի ռեժիմը դադարեցնի խախտումները, որոնք կատարվում են հատկապես օդակին հարվածների տեսքով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4351 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար