3239 դիտում
21:20 30-04-2016
Ծանր վիրավորների ապաքինումը օրակարգային է
Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն
Մուրադյանն այցելել է ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին ներկայացվել են կատարված միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ մասնագետները քննարկվում են ձախ աչքի վիրահատության հնարավորությունը:
«Վիրավորը հրազենային վնասվածք է ստացել, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,- նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար:
Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության հարցերը:
Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ ապաքինման գործընթացն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Նմանատիպ նյութեր
2293 դիտում
22:08 12-04-2016
Ծանր վիրավորների ապաքինումը ուշադրության կենտրոնում է. ՀՀ առողջապահության նախարարություն
1790 դիտում
11:33 24-09-2014
Յուրա Մովսիսյանի ապաքինումը ընթանում է ըստ ծրագրվածի
Այս բաժնից
877 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)