1553 դիտում
12:27 25-04-2016
Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը. ՀՀ Առողջապաhության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել
Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը:
Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում:
Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել:
Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:
Նշենք նաև, ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով բուժօգնություն ստանալու նպատակով այս պահին Հայաստանում գտնվող 7 քաղաքացի դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, 4-ը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միջոցով:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
12:04 20-02-2015
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը
2247 դիտում
19:24 11-08-2021
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը
1135 դիտում
11:38 24-11-2022
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. օրակարգային 5 հարցերը կքննարկվեն հրատապ ընթացակարգով․ ՈՒՂԻՂ
Այս բաժնից
4742 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1120 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը
739 դիտում
12:22 04-02-2025
Ասուլիսի ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան