3351 դիտում
19:20 30-04-2016
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ: Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է և ի զորու կատարելու իր առջև դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաև ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում:
Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:
Նմանատիպ նյութեր
1260 դիտում
17:53 31-05-2014
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
1746 դիտում
10:28 26-07-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը. ֆոտոշարք
2384 դիտում
19:20 25-09-2015
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Այս բաժնից
1048 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը
640 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը