1680 դիտում
10:28 26-07-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը. ֆոտոշարք
Հուլիսի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:
ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն, նվազագույն մակարդակի հասցնել բացթողումներն ու թերացումները:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Զեկույցներում ներկայացվեցին ձմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացված համաբանակային ստուգումների արդյունքները, մատնանշվեցին հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Առանձնահատուկ շեշտադրումներ կատարվեցին վերջին շրջանում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման և հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հակազդման գործում համապատասխան ստորաբաժանումների արագ և արդյունավետ աշխատանքի մասին:
Կոլեգիայի հերթական նիստը համընկել էր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական գործընթացին և այն համատեղվել էր երիտասարդ սպաների համագումար-հավաքի հետ: Ըստ այդմ` նիստին առաջին անգամ ներկա էին նաև ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտները: Այս տարի առաջին անգամ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների շարքերում են իգական սեռի երեք ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց յուրահատուկ խիզախում դրսևորելու և զինվորական մասնագիտություն ընտրելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
17:53 31-05-2014
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
2339 դիտում
19:20 25-09-2015
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
2223 դիտում
22:04 30-10-2015
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
775 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
874 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
628 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին