4269 դիտում
18:07 30-04-2016
Համաշխարհային պրեմիերա. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Ա. Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 19-00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համաշխարհային պրեմիերա՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Ալեքսանդր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան /ծրագիրը կցվում է/: Մասնակցում են՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, ազգային նվագարանների անսամբլը, Պերճ Քարազյանը /տենոր/, ասմունքողներ` Սիլվա Յուզբաշյանը և Սարգիս Նաջարյանը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Օրատորիան գրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և նվիրված է նահատակների հիշատակին: Ստեղծագործությունը գրվել է Լյուցերնում, 2009-2011 թվականներին: Հիմքում դրվել են Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի խոսքերը:
Նշենք, որ կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինքենը ծնվել է 1952 թվականին Սանկտ-Պետերբուրգում: Ավարտել է տեղի կոնսերվատորիան` որպես կոմպոզիտոր (պրոֆեսոր Ս. Սլոնիմսկու դասարան) և երաժշտագետ (պրոֆեսոր Մ. Դրուսկինի դասարան): 1992 թվականից ապրում է Լյուցերնում (Շվեյցարիա): Հանդես է գալիս որպես երգեհոնահար և դաշնակահար, զբաղվում է մանկավարժությամբ և կոմպոզիցիայով: Նրա հեղինակած ստեղծագործություններից են՝ «Ձյունե թագուհի» բալետը, «Երգ Հայաստանի մասին» օրատորիան, մեսսա, 4 սիմֆոնիա, խմբերգային և կամերային ստեղծագործություններ:
Նմանատիպ նյութեր
1759 դիտում
16:16 27-11-2015
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ