Քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Ապրիլի 30-ին, ժամը 08.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 36 շենքի վերելակը խափանվել է (1-րդ և 2-րդ հարկերում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Մ.-ին (1957 թ. ծնված) դուրս են բերել վերելակից:
***
Ապրիլի 30-ին, ժամը 07.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 15 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1957 թ. ծնված Հ. Ա.-ին դուրս են բերել վերելակից:
***
Ապրիլի 29-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել, դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին։
***


