3001 դիտում
13:38 01-05-2017
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Խորվաթիայում մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության 11-րդ կոնգրեսին
Ապրիլի 27-30-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսը, որը կրել է «Վերամիավորելով Եվրոպան» խորագիրը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը:
Կոնգրեսի շրջանակներում քննարկումներ են եղել եվրոպական հանրային դիվանագիտության վերաբերյալ՝ հարաբերությունների զարգացման և համագործակցությունների խորացման համատեքստում, ԵՄ քաղաքականությունների առաջխաղացման գործում ազգային, տարածաշրջանային և տեղական կառավարությունների դերի, ինչպես նաև ներդրումային, ինովացիոն և թվայնացման գործընթացների մասին: Քննարկումներն ուղեկցվել են գրավիչ երիտասարդական քաղաքականության մշակման աշխատանքներով: Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
Կոնգրեսի եզրափակիչ օրվա ընթացքում ընտրվել է YEPP խորհրդի և ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նոր կազմը: YEPP նոր նախագահ է ընտրվել Անդրիանոս Ջիաննուն Ռումինիայից, իսկ նոր գլխավոր քարտուղար՝ Մարու Պարդալը Իսպանիայից:
Ընտրություններից բացի կոնգրեսի ընթացքում ներկայացվել է YEPP քաղաքական ծրագիրը և ընդունվել են թվով 9 բանաձևեր, որոնք վերաբերում են կենսական տնտեսական շահերի պաշտպանությանը, եվրոպական կրթական առաջնահերթությունների հաստատմանը, կիբեր անվտանգությանը, կենսաթոշակային ֆինանսավորման բարեփոխումներին, աշխատաշուկայի հիմնախնդիրներին և տնտեսական մրցակցության կարգարվորմանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբրեյալ իրազեկվածության բարձրացմանը:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2610 դիտում
12:59 19-12-2016
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) խորհրդի հանդիպմանը
3204 դիտում
16:23 13-02-2017
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը
Այս բաժնից
295 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
418 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
808 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը