Արտասահմանյան լրագրերը քննադատում են Քիմ Քարդաշյանին
Արտասահմանյան լրագրերը քննադատում են Քիմ Քարդաշյանին` Նորթին ազատ ժամանակ չտալու համար:
Նորթի առավոտը սկսվում է ժամը 6:30-ին, ավարտվում երեկոյան 20:00-ին:
Այդ ընթացքում Նորթը զբաղվում է գիմնաստիկայով, բալետի դասընթացների է հաճախում, սովորում է ֆրանսերեն:
Նա նաև դերասանական վարպետության դասընթացների է հաճախում, սովորում է ֆլեյտա նվագել, ինչպես նաև կերամիկայից իրեր պատրաստել:
Փոքրիկ Նորթի ամբողջ օրվա գրաֆիկում համարյա բացակայում են խաղերի և զվարճանքի համար նախատեսված ժամերը, ինչն էլ որոշ ամերիկացի մայրերի կարծիքով, պատճառ է հանդիսանում երեխայի նյարդային ու դյուրագրգիռ լինելուն: