Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Ապրիլի 29-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը (10 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը ներսում քնած է եղել:
***
Ապրիլի 29-ին, ժամը 18.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 9/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում (2 տարեկան). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 29-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 24/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 29-ին, ժամը 14.51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը (7 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը ներսում քնած է եղել:
***
Ապրիլի 29-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***


