211652_close_icon
views-count3007 դիտում article-date 19:10 29-04-2016

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության ընթացքում արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների կողմից իրեն ցուցաբերվող համակողմանի աջակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Նմանատիպ նյութեր