Ռուսաստանը պատրաստ է Իրանում T-90 տանկերի արտադրություն ստեղծելուն
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանին իրենց երկրում դնելու T-90C տանկերի արտադրության հիմքը: Այդ մասին Interfax-ի հետ զրույցում ասել է «Уралвагонзавод»-ի փոխտնօրեն Վյաչեսլավ Խալիտովը, փոխանցում է rosbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է ընդունել նման առաջարկ իրանական կողմից: Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ նախընտրում են ոչ թե գնել Ռուսաստանից այդ տանկերը, այլ սեփական երկրում արտադրել դրանցից:
Իսկ մինչ այդ Իրանը արտադրել է սեփական տանկը: Փորձագետներն այն անվանել են տարօրինակ, որը կազմված է չինական ու ամերիկյան մասերից: Tiam Տանկը հիշեցնում է ամերիկյան М-47М «Паттон» տանկը, որը 1970-ականներին արտադրվում էր Իրանում, իսկ տանիքը հիշեցնում է չինական Тип-59 կամ Тип-60 տանկերը: