Ռուսաստանը կարող է միջուկային վառելիքի արտադրություն սկսել Իրանում
Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրվել է ռուսական տեխնոլոգիաներով «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի 2 նոր բլոկների կառուցման մասին երկար սպասված պայմանագիրը, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում: Այն նախատեսում է ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցում՝ մինչև 4 բլոկի հասցնելու հեռանկարով: Բացի այդ, երկու երկրները կուսումնասիրեն Իրանում միջուկային վառելիքի արտադրման համար անհրաժեշտ բաղադրիչների արտադրության հնարավորությունը:
Արտադրվող միջուկային վառելիքը կուղևորվի Ռուսաստան՝ վերամշակման և պահպանման համար: