Սահմանամերձ գյուղի փոքրիկները պատերազմի եւ հայ զինվորների մասին խոսելիս հայ զինվորին համեմատում են արծիվների հետ, իսկ թշնամուն՝ ոչխարի. մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի սահմանամերձ գյուղերում կյանքի բնականոն ընթացքը շարունակվում է: Բնակչությունն ու փոքրիկները ոչ միայն բնականոն հունով ապրում են, այլեւ ոգեշնչված մեր զինվորներով եւ կամավորականներով՝ նրանց ոգեշնչող նամակներ են գրում:
Փոքրիկներից մեկը՝ պատմելով, թե ինչ նամակ-նկար է ուղարկել զինվորներին, նկարագրում է, որ նամակում երկու արծիվ է նկարել, որոնք 3 ոչխարների բռնած տանում են եւ բացատրում, որ արծիվները հայերն են, ոչխարները՝ թուրքերը:
Միաժամանակ նշում են, որ շարունակում են բնականոն հունով ապրել, քանի որ վստահ են, որ հայ զինվորներն ու կամավորականները իրենց պաշտպանելու են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում: