4642 դիտում
10:22 29-04-2016
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել հնարավոր է Ադրբեջան պետությանն ուժգին ռազմական հարվածներ հասցնելով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբեմն վեճ է առաջանում՝ ո՞ր եզրույթն Է ճիշտ՝ «ազատագրված տարածքներ», «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»։ Ինձ թվում է՝ հրապարակախոսական, լրագրողական տեքստում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ճշգրիտ իրավական և քաղաքական եզրն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածք»։ Այո, մենք պաշտոնապես չենք ճանաչել այդ պետությունը ՝ չնայած, կարծում եմ, այդ ժամանակը մոտ է։ Բայց հոգեբանական, հասարակական մակարդակով մենք պետք է հասկանանք, որ դա կայացած պետություն է, որի ժողովուրդն ու իշխանությունն են որոշում իրենց տարածքի բախտը։ Դա քարոզչական հնարք չէ, ոչ էլ ինչ-որ քմահաճույք՝ սա պարզ պրագմատիզմ է, որով անհրաժեշտ է առաջնորդվել։
Եվ, հետևաբար, երբ մենք Երևանում նստած՝ քննարկում ենք՝ ինչ տալ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ինչ է պետք վերցնել և այլն, պետք է հաշվի առնենք, որ տվողը, վերցնողը և կարգավիճակ որոշողը մենք չենք։ Արցախի պետությունն ունի Սահմանադրության, որով խնդրո առարկա շրջանները պատկանում են իրեն, և, ի դեպ, ունեն իրենց հայկական անունները։ Ես կամ Լավրովը, կամ Օբաման, կամ որևէ այլ անձ ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, ոչ էլ իրավական առումով չենք կարող արցախցիների փոխարեն որոշել ոչ միայն այդ շրջանների, այլև դրանց կես մետրի ճակատագիրը։ Եթե որևէ մեկը մեզ ասի՝ տվեք Մարալիկը Ֆինլանդիային, որպեսզի լավ ապրեք, մենք ինչպես ենք ընկալելու այդ առաջարկը։ Այնպես որ՝ առաջարկում եմ «տալ-չտալու» մասին բոլոր երևանյան խոսակցություններն ավարտել։ Եթե ԼՂՀ Ազգային ժողովում երբևէ նման հարց քննարկեն, այն ժամանակ էլ կմեկնաբանենք։
Ես ոչ ազգայնամոլ եմ, ոչ ռազմատենչ եմ, ոչ էլ, առավել ևս՝ ռասիստ։ Ես չեմ կարծում, որ մենք՝ հայերս, որևէ ազգից «ավելի լավն ենք»։ Ես ուզում եմ, որ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք։ Ինչպե՞ս է դա հնարավոր այսօր, երբ հարևան պետությունը նպատակ է դրել Արցախի հայերին ցեղասպանության ենթարկել, և դա առանձնապես չի էլ թաքցնում՝ իր վարքով ևս մեկ անգամ «ընդգծելով» այս ապրիլի սկզբին։ Դա հնարավոր է միայն Ադրբեջան պետությանը ուժգին ռազմական հարվածներ հասցնելով, այնպիսի հարվածներ, որոնք կստիպեն Ադրբեջանի ղեկավարությանը զգալ պատերազմի վտանգավորությունը։ Մենք չենք կարող, նույնիսկ տեսականորեն, Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, չենք կարող Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել։ Բայց Արցախի Պաշտպանության բանակը բոլոր հայերի օգնությամբ կարող է ստեղծել ճակատում այնպիսի վիճակ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ից (հե՛նց ԼՂՀ-ից) կրկին խաղաղության խնդրի և մի քանի ամսով կամ մի քանի տարով հանգստանա։
Կա խաղաղություն հաստատելու այլ ճանապարհ։ Դիմել համանախագահներին, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային, որ սանձեն Ադրբեջանի ագրեսիան և թույլ չտա՛ն հայերի նոր ցեղասպանություն։ Այդ ամենը մենք արդեն մի քանի անգամ անցել ենք»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6199 դիտում
19:01 15-02-2016
Սարի Թաղի բնակիչը դանակահարել է հարեւանին` հարվածներ հասցնելով նրա կենսական նշանակություն ունեցող օրգաններին
Այս բաժնից
1474 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»