211652_close_icon
views-count14336 դիտում article-date 09:47 28-04-2016

Ադրբեջանն արդեն սկսում է նվնվալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայկական զինուժի իրապես պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կողմը սկսել է խոսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին: Մասնավորապես, երեկ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասաց, որ կողմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Ադրբեջանն ավելի քան 20 տարի ցուցադրում է իր հավատարմությունն այդ սկզբունքին»,-հայտարարեց Մամեդովը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն է պաշտոնական նամակով դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, անվտանգության խորհրդի նախագահ Լյու Ցզեյին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Պոլ Էբերհարդին` նրանց կոչ անելով Հայաստանից պահանջել «հարգել միջազգային իրավունքի նորմերը» և «դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար»: Ադրբեջանական կողմի այս վայնասունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն թշնամուն այն պարտադրելով: Կասկածից վեր է, որ որքան ուժգին լինեն հայկական զինուժի պատժիչ գործողությունները, Ադրբեջանն այնքան ավելի «խաղաղասեր» կդառնա: Իսկ երբ արդեն պաշտոնական Բաքուն կհայտարարի, որ ԼՂ խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, այսինքն՝ տարիներ շարունակ իրենք ընդամենը պոռոտախոսությամբ են զբաղվել, այդ ժամանակ արդեն հայկական կողմը` ի դեմս Արցախի, միգուցե համաձայնի նրանց հետ բանակցությունները վերսկսել: Իսկ հիմա պետք է ակտիվանալ ռազմաճակատում և նոր տարածքներ նվաճել: Երկարատև խաղաղության հասնելու համար, ցավոք, այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր