211652_close_icon
views-count2010 դիտում article-date 15:32 27-04-2016

Տոմաս Մյուլեր. Պետք է պատրաստ լինել «Ատլետիկոյի» խաղացողների օյինբազություններին

«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ թիմակիցներին զգուշացրել է մադրիդցիների խաղաոճի եւ վարքագծի մասին: «Մենք պետք է շատ ուշադիր լինենք: Պետք է պատրաստ լինենք «Ատլետիկոյի» կողմից ցանկացած սադրանքի ու օյինբազության, պատրաստ լինենք, որ լինելու են բազմաթիվ ոչ միանշանակ միկրոմենամարտեր: Եվ մենք ստիպված պետք է լինենք հարմարվել դրան», ասել է Մյուլերը: Նշենք, որ «Ատլետիկո»-«Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր