211652_close_icon
views-count2981 դիտում article-date 13:21 27-04-2016

Արդեն ավանդական դարձած «Ծաղկահավաքը»` Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղիկները երկրորդ կյանք ստացան

Այսօր Ծիծեռնակաբերդում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին իրականացվեց «Ծաղկահավաք»-ը, որի նպատակը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դրված ծաղիկներին երկրորդ կյանք տալն է: Ծաղկաթերթիկներն օգտագործվում են թղթի վերամշակման համար, ցողունները` պարարտանյութի, չհաշված, որ համալիրից դուրս է հանվում աղբը, որին օրեր անց կվերածվեին այդ ծաղիկները: Ավելի կոնկրետ` պարարտանյութն օգտագործվում է Համալիրի Հիշողության պուրակում, իսկ թուղթը` շնորհակալագրեր ու բացիկներ պատրաստելու համար: Այս տարի էլ «Ծաղկահավաք»-ն իրականացվեց Հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել»-ի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր