1479 դիտում
16:37 27-04-2016
Քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Ալինա Ա.-ն հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանին:
Մասնավորապես՝ Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանը, 2014թ. հոկտեմբերի 4-ին ահազանգ ստանալով նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գառնի ճանապարհին Պերճ Ա.-ի վարած «ԶԻԼ 131-Ն» մակնիշի և Ալինա Ա.-ի վարած «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաների վթարվելու և վթարի հետևանքով վերջինիս ավտոմեքենայի ուղևոր՝ Ռ. Ս.-ի մահվան դեպքի մասին, մեկնել է դեպքի վայր, որտեղ վարորդների, փորձագետի, ընթերակաների մասնակցությամբ կատարել է դեպքի վայրի զննություն՝ կազմելով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննության արձանագրություն, որի տակ ստորագրել են հիշյալ անձինք, բացի Ալինա Ա.-ից:
Վերջինս պատճառաբանել է, թե երբ դեպքի վայր կժամանեն ազգականները, նոր կստորագրի քննիչի կողմից կազմված հիշյալ արձանագրության տակ, սակայն ազգականների դեպքի վայր ժամանելուց հետո ևս հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննիչ Ա.Համզոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Այնուհետև նույն քրեական գործով մեղադրյալ Ալինա Ա.-ն Կոտայքի մարզի դատախազությունում հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, 2014թ. հոկտեմբերի 4-ին իր «Միտցուբիշի Կոլտ» մակնիշի և «ԶԻԼ 131-Ն» մակնիշի ավտոմեքենաների բախման դեպքի վայրի զննությունը կատարելիս քննիչ Ա. Համզոյանը զննության տվյալները գրառել է սպիտակ թղթի վրա, իսկ իրեն առաջարկել է ստորագրել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննության արձանագրության չլրացված ձևաթղթի տակ՝ պատճառաբանելով, որ սպիտակ թղթի վրա առկա տվյալները հետագայում լրացնելու է դեպքի վայրի զննության արձանագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ալինա Ա.-ի հաղորդման մեջ նշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ կատարվել են մի շարք քննչական գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ Ալինա Ա.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանին:
Ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար Ալինա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
18:56 06-04-2016
Քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ
1184 դիտում
16:19 13-05-2016
ՀՔԾ. քննիչը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ
Այս բաժնից
490 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
613 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր