Լավրովն ու Նալբանդյանը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր` ապրիլի 26-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Արտաքին գերատեսչության նախարարները քննարկել են Ղարաբաղյան կարգավորումը:
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և շփման գոտում հրադադարի պահպանման խնդիրների մասին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


