Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 26-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Կրպակ» խանութի մոտակայքում այրվում է վագոն-տնակ և գազի հաշվիչ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մենդելեևի փողոցի թիվ 1 տան մոտակայքում այրվում է էլ. մալուխ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.34-ին, մարվել՝ 15.40-ին:
Այրվել է մոտ 0.5 գմ էլ. մալուխ:
***
Ապրիլի 26-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 9-րդ փողոցի թիվ 157 դպրոցի տանիքից առկա է մետաղյա թիթեղների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Նորք-Մարաշ 11-րդ փողոցի թիվ 62 հասցեում գտնվող թիվ 157 դպրոցի տանիքից փրկարարներն ապամոնտաժել են 7 մետաղյա թիթեղ և ամրացրել՝ 4-ը:


