211652_close_icon
views-count21745 դիտում article-date 10:29 26-04-2016

Վերջին տվյալներ` ավտոբուսի պայթյունից տուժածների մասին. Անահիտ Հայթայան

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքի իր [url=https://web.facebook.com/anahit.haytayan?fref=ts]էջում [/url]մի քանի ժամ առաջ տեղեկացրել է վիրավորների վիճակի մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: 6 անձ` 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյանը, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյանը, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյանը, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյանը, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է` ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, մյուսի ինքնությունը պարզվում է: Ավտոբուսի վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` դեպքի առթիվ քննությունն իրականացվում է հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը` փորձագետների հետ միասին, կատարվում է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի այլ քննչական գործողություններ: Փորձագետները վերցրել են անհրաժեշտ փորձանմուշները եւ կատարվում է փորձաքննություն պայթյունի պատճառները պարզելու համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա ժամերին: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատապայթյունատեխնիկիական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատաբժշկական եւ այլն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Պայթյունի պատճառների վերաբերյալ փորձագետների եզրակացության մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի»: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր